«Օվիսփրեյ»-ը միջատասպան և սնկասպան պատրաստուկ է, որի հիմնական ակտիվ բաղադրիչն է պարաֆինային յուղ ՝ 80 % , էմուլսիայի խտացված ձևով ։
Պարաֆինային յուղը հանդիսանում է հանքային ծագման յուղ, որը կազմված է հագեցած ածխաջրածիններից։ Այն առանձնանում է բարձր քիմիական կայունությամբ՝ դիմացկուն է թթվածնի, լույսի և արտաքին գործոնների ազդեցության նկատմամբ, ինչպես նաև չի ցուցաբերում ֆիտոտոքսիկություն բույսերի նկատմամբ։
«Օվիսփրեյ»-ը միջատասպան և սնկասպան ազդեցությունը ֆիզիկական բնույթ ունի: Կիրառվում է տարբեր վնասատուների ձմեռող և ամառային փուլերի դեմ: Այն ստեղծում է պաշտպանիչ թաղանթ, որի տակ անբարենպաստ պայմաններ են ստեղծվում վնասատուների համար, ինչի արդյունքում թիրախային միջատները խեղդվում և ոչնչանում են (հասուններ, թրթուրների և ձվադրություններ):
Սնկասպան ազդեցությունն արտահայտվում է յուղի կողմից տերևների վրա պաշտպանիչ թաղանթի ստեղծմամբ, որը կանխում է սնկերի կոնիդիալ սպորատվության զարգացումը: «Օվիսփրեյ»-ն արդյունավետ է իսկական ալրացողի, մասնավորապես խաղողի օիդիումի, և սիզամարգերի ֆուզարիոզային թառամման դեմ:
Պայքարում է հետևյալ վնասատուների դեմ ՝
- Տիզեր
- Լվիճներ (Aphididae)
- Ալրավորորդան (Pseudococcidae)
- Վահանակրեր (Coccidae, Saissetia oleae, Planococcus citri)
- Խաղողի ոսկեդեղին ֆիտոպլազմային հիվանդություն (Flavescence dorée),
- Ցիկադներ
- Սպիտակաթևիկներ (Aleurothrixus floccosus, Dialeurodes citri)
Կիրառության առանձնահատկություններ
Օգտագործելուց առաջ լավ թափահարել։
- Մի՛ օգտագործեք ՕՎԻՍՓՐԵՅԸ, եթե շրջակա միջավայրի ջերմաստիճանը 5°C-ից ցածր է կամ 30°C-ից բարձր, կամ եթե հարաբերական խոնավությունը 30%-ից ցածր է։
- Մի՛ օգտագործեք հիվանդության, երաշտի, չոր քամու կամ ազոտի բարձր պարունակությամբ պարարտացման պատճառով թուլացած ծառերի վրա։
- Մի՛ օգտագործեք ծծմբի կիրառումից հետո 30 օրվա ընթացքում։
- Մի՛ օգտագործեք ՕՎԻՍՓՐԵՅԸ հետևյալ միջոցների հետ խառնուրդում՝ կապտան, ֆոլպետ, ծծումբ և զիրամ։ ՕՎԻՍՓՐԵՅԸ կիրառման և վերը նշված միջոցներից մեկի կիրառման միջև պահպանեք առնվազն 15 օրվա ընդմիջում։
Արտադրող՝ «ՏոտալԷներջիս Ֆլյուիդս» , Ֆրանսիա
ՀՀ-ում պաշտոնական ներկայացուցիչ ՝ ԱԳՐՈ911 ՍՊԸ