Բարձր խտացված սուսպենզիա՝ կալցիումի անբավարարության կանխարգելման
համար՝ հավելյալ կպչողականությամբ և մակերևութային ակտիվությամբ։
Wuxal Կալցիումը համալիր սուսպենզիա է՝ նախատեսված պտղատու և
բանջարանոցային մշակաբույսերի, ինչպես նաև խաղողի վազի մոտ կալցիումի
անբավարարության կանխարգելման և վերացման համար։ Այն լրացուցիչ
պարունակում է ազոտ, մագնեզիում և միկրոտարրեր, որոնք անհրաժեշտ են
պտուղների օպտիմալ աճի, բերքատվության բարձրացման և արտադրանքի
որակի բարելավման համար։
Wuxal Կալցիումը կանխարգելում է այնպիսի ֆիզիոլոգիական
հիվանդություններ ինչպիսիք են ՝
Դառը փոսիկություն,
Ապակենմանություն,
Գագաթնային փտում,
Պտուղների ճաքճքվածություն,
Տերևների ձևափոխություն։
Այն բարելավում է արտադրանքի պահպանման և փոխադրման որակները։
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.Արագ և անվտանգ վերացնում է կալցիումի անբավարարությունը։
2. Մագնեզիումը, ազոտը և միկրոտարրերը նպաստում են պտուղների
օպտիմալ աճին և բարձրացնում դրանց որակը։
3. Բոլոր սննդարար տարրերն ամբողջությամբ և արագ ներծծվում են բույսի
կողմից։
4. Միկրոտարրերի լիարժեք խելատավորումը նպաստում է դրանց ավելի լավ
ներթափանցմանը և տեղաշարժին բույսի ներսում։
5. Համատեղելի է պեստիցիդների մեծ մասի հետ։
6. Հատուկ հավելումների առկայությունը բարձրացնում է բույսերի
պաշտպանության միջոցների (ԲՊՄ) ազդեցության արդյունավետությունը և
ապահովում սննդանյութերի օպտիմալ կլանումը՝ անկախ եղանակային
պայմաններից։
Արտադրող ՝ «ԱԳԼՈՒԿՈՆ Սպեզիալդունկեր» ԳմբՀ , Գերմանիա
ՀՀ-ում պաշտոնական ներկայացուցիչ ՝ ԱԳՐՈ911 ՍՊԸ