«Գուանիտո»-ն օրգանական պարարտանյութն է, որը պարունակում է մեծ
քանակությամբ 100% յուրացվող ազոտ և ֆոսֆոր։
Այն բարելավում է՝
1. Հողի առողջությունը և բույսերի սնուցումն ամբողջ աճման շրջանի
ընթացքում։
2. Արմատների զարգացումը, սերմերի ծլումը և բույսերի աճը։
Լինելով կայուն և բնական պարարտանյութ՝ այն կարևոր է հողի պարարտացման
համար, այդ թվում նաև օրգանական գյուղատնտեսության մեջ։
3. Բարձր և հավասարակշռված սննդանյութերի պարունակություն:
Ապահովում է ազոտի, ֆոսֆորի, կալիումի և միկրոէլեմենտների բարձր
քանակություն։
4. Օրգանական նյութերի և օգտակար միկրոօրգանիզմների
ավելացում: Հարստացնում է հողը։
5. Տարրերի աստիճանական արտազատում: Սննդանյութերն
ազատվում են այնպիսի ռիթմով, որն ապահովում է բույսի կողմից
օպտիմալ կլանում։
6. Ազոտի արտահոսքի նվազեցում: Կանխում է սննդանյութերի
կորուստը։
7. Հողի կառուցվածքի բարելավում: Օգնում է բարելավել հողի
ֆիզիկական հատկությունները։
8. Բերքի քանակի և որակի բարձրացում: Նպաստում է ավելի շատ և
որակյալ բերքի ստացմանը։
9. Պարարտացման բարձր արդյունավետություն: Ապահովում է
ցանքատարածության լավագույն պարարտացումը։
10. Էրոզիայի նվազեցում: Պաշտպանում է հողը քայքայումից։
11. Ջուր պահելու կարողության ավելացում: Բարձրացնում է հողի
ջրակայունությունը և դիմադրողականությունը երաշտի նկատմամբ, ինչը
թույլ է տալիս նվազեցնել ոռոգումը։
Արտադրական բացառիկ գործընթացը երաշխավորում է առավելագույն որակ և
սանիտարական անվտանգություն, միևնույն ժամանակ առաջարկելով
կենսաբանորեն ակտիվ, մոլախոտերի սերմերից, պաթոգեններից (օրինակ՝
Salmonella, Escherichia coli և այլն) զերծ արտադրանք, որը հարուստ է օգտակար
միկրոօրգանիզմներով, ինչպիսիք են PGPR (Plant Growth Promoting Rhizobacteria)։
Արտադրող ՝ «Հելո Նեյչր Ինտերնեյշնլ» ՍՊԸ, Իտալիա
ՀՀ-ում պաշտոնական ներկայացուցիչ ՝ ԱԳՐՈ911 ՍՊԸ