«Արգիկալ Պրո»
Բույսերի պաշտպանությունը բնության վնասակար տարրերից
Argical Pro կավը բույսերի առողջությունը բարելավելու եւ բերքատվությունը
առավելագույնի հասցնելու հնարավորություն է։
Argical Pro կավը ծածկում է բույսերի մակերեսը պաշտպանիչ թաղանթով բարձր
մշակված կալցինացված կաոլինի մասնիկներով , պաշտպանում է բնության
առավել վնասակար տարրերից, եւ ապահովում բարձր բերքատվություն։
Argical Pro կավը բույսերի առողջության համար նախատեսված նոր տեխնոլոգիա
է, որը կարող է զգալիորեն նվազեցնել կորուստները արեւայրուքից եւ ջերմային
սթրեսից։
Argical Pro կավի առավելությունները
Լույսն ու ջերմությունը անհրաժեշտ են բույսերի աճի համար։ Չափից շատ կամ
չափազանց քիչ լույսը/ջերմությունը կարող է նվազեցնել բերքի աճը եւ
բերքատվությունը:
Երբ բույսերի համար նախատեսված ջերմային եւ լուսային պայմանները
փոփոխվում են, բույսերը հավելյալ էներգիա են ծախսում այդ պայմաններին
հարմարվելու համար։ Սակայն բույսերը հաճախ դանդաղ են հարմարվում
շրջակա միջավայրի փոփոխություններին: Եթե այդ պայմանները գերազանցեն
բույսերի համար նախատեսված սահմանը, կարող է առաջանալ
անհավասարակշռություն, որը կհանգեցնի վնասի: Բույսի շատ զգայուն
գործընթացներից մեկը
ֆոտոսինթեզն է: Վաղուց հայտնի է, որ չափազանց շատ լույսի դեպքում բույսը
ֆոտոսինթեզ չի կատարի։ Այս երեւույթը հայտնի է որպես ֆոտոինհիբցիա։
Ավելորդ ջերմությունը նույնպես բացասաբար է ազդում Ֆոտոսինթեզի վրա։
Argical Pro կավը կարող է նվազեցնել արեւայրուքը եւ ջերմային սթրեսը երկու
ձեւով.
1. Argical Pro կավը ցրում է լույսը՝ մեծապես նվազեցնելով լույսի վնասակար
ուլտրամանուշակագույն ճառագայթների եւ ինֆրակարմիր լույսի փոխանցումը
տերեւի մեջ:
2. Argical Pro կավը նվազեցնում է տերեւների ջերմաստիճանը:
Argical Pro կավի օգտագործման առավելությունները
• Բույսերին օգնում է ջերմային սթրեսի տակ ֆոտոսինթեզը կլանել բարձր
տեմպերով
• Պահպանում է բույսերը ավելի հով վիճակում,որի շնորհիվ բույսերը ավելի քիչ
ջուր են պահանջում
• Նվազեցնում է ջրային սթրեսը, որը կարող է հանգեցնել ֆոտոսինթեզի ավելի
բարձր ցուցանիշների եւ ավելի մեծ բերքատվության: Գլխավոր առավելությունն
այն է, որ ավելի շատ ածխաջրեր կարող են կուտակվել պտղի մեջ եւ առողջ
արմատներ ստեղծել , եւ ավելի քիչ էներգիա է օգտագործվում բերքի
պահպանման համար։
Argical Pro կավը որպես միջատասպան
Արդյունավետ լինելու համար Argical Pro կավը պետք է օգտագործվի
կանխարգելման նպատակով եւ պետք է սրսկել մինչեւ միջատի հայտնվելը:
Argical Pro կավը կարող է նվազեցնել վնասատուների ճնշումը եւ կարող է
հետաձգել կամ վերացնել սովորական միջատասպան նյութի սրսկման
անհրաժեշտությունը:
Եթե Argical Pro կավը չի կարողանում պայքարել միջատների դեմ, ապա պետք է
օգտագործել քիմիական միջատասպան։
Ինչպես օգտագործել Argical Pro կավը
• Argical Pro կավը պետք է կիրառվի բարձր ջերմաստիճանից առաջ,որպես բույսերի
առողջության եւ արեւայրուքի կանխարգելիչ միջոց:
• Որպես միջատասպան Argical Pro կավի գործունեությունը առավել արդյունավետ
է, երբ կիրառվում է նախքան միջատների հայտնվելը՝ պաշտպանելով բերքը
միջատներից:
• Սովորաբար մի քանի սրսկումներ են անհրաժեշտ ամբողջական ծածկույթի
համար։
Արտադրող ՝ «Իմերիս Կլերակ ՍԱՍ» , Ֆրանսիա
ՀՀ-ում պաշտոնական ներկայացուցիչ ՝ ԱԳՐՈ911 ՍՊԸ