Ատրիվա 250-ը եզակի կենսախթանիչն է՝ լուծվող փոշու տեսքով, որը
ստեղծված է հատուկ կաթիլային ոռոգման կամ արմատային սնուցման միջոցով
ֆերտիգացիայի համար։ Այն բույսերի աճը խթանող պեպտիդները (Plant Stimulating
Peptides) և միկորիզան ուղղակիորեն հասցնում է արմատներին, որի արդյունքում
ուժեղանում է արմատային համակարգի զարգացումն ու աճը, ինչպես նաև
բարձրանում է սննդանյութերի յուրացումը բույսի կյանքի ողջ ընթացքում։
Հելո Նեյչերը միավորում է բույսերի աճը խթանող եզակի պեպտիդներն ու
միկորիզան՝ ստեղծելով Ատրիվա 250-ը՝ լիովին բնական, լուծվող փոշու տեսքով
կենսախթանիչ, որը կիրառվում է բույսերի լայն տեսակների վրա ՝ պտղատուներ,
բանջարային մշակաբույսեր, դեկորատիվ մշակաբույսեր։ Այն խթանում է բույսի
նյութափոխանակությունը, ինչը կանխում է վերատնկման սթրեսը, բարձրացնում
է սննդանյութերի կլանումը և նպաստում արմատների ու բույսի զարգացմանը։
Ատրիվա 250-ը կայուն գյուղատնտեսության համար կատարյալ կենսախթանիչ է՝
ստեղծված առանց ԳՁՕ-ների (գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ),
աղտոտիչների, հիվանդությունների հարուցիչների կամ կենդանական ծագման
ենթամթերքների։ Այն արդյունավետ է աճն աշխուժացնելու, բույսերը հետագա
սթրեսներին դիմակայելուն նախապատրաստելու և հողի կառուցվածքի
բարելավմանը նպաստելու համար։
Արտադրող ՝ «Հելո Նեյչր Ինտերնեյշնլ» ՍՊԸ, Իտալիա
ՀՀ-ում պաշտոնական ներկայացուցիչ ՝ ԱԳՐՈ911 ՍՊԸ